Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ծրագրում բացթողումներ է տեսնում: Այս մասին Մանե Թանդիլյանը հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Մենք նախնական որոշակի քննարկում ենք անցկացրել, երբ ծրագրի նախագիծը ներկայացվեց: Այն որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հեղափոխության՝ գոնե մեր պատկերացրած ընկալմանը»,- նշել է Թանդիլյանը:
Նա նշել է, որ ծրագրում որպես մակրոտնտեսական ցուցանիշ նշված է միայն ՀՆԱ-ի 5 տոկոս աճը: Թանդիլյանն այդ ցուցանիշը հեղափոխական, լավատեսական չի համարում։ «Անհրաժեշտ է կատարել լուրջ քայլեր, ոչ թե պահպանողական, ինչպես նախկին կառավարությունն էր անում»-ասել է նա:
Նրա կարծիքով՝ իշխանության տված խոստումները չեն արտացոլվել ծրագրում: Կան նաև ռեֆորմներ, որոնք ընթացի մեջ են, սակայն կառավարության ծրագրում դրանց անդրադարձ չկա:
0 Մեկնաբանություն