Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորի անունը ոսկե տառերով գրվեց պատմության մեջ: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասել է Էդմոն Մարուքյանը։ Ըստ Մարուքյանի՝ ամենայն հավանականությամբ, Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորը «Իմ քայլը» դաշինքից է։
«ԲՀԿ-ն թեկնածու ուներ, անտրաբանական է, որ քվեարկեին»,- ասել է նա։ Դիտարկմանը՝ գուցե դա իրենց նախկին կուսակիցն էր` Հայկ Կոնջորյանը, ով այս գումարման ԱԺ-ում պատգամավոր ընտրվեց «Իմ քայլի» ցուցակով, Մարուքյանը չի բացառել։
Ինչ վերաբերում է քվեարկության ընդհանուր պատկերին, ապա Մարուքյանն այն որակել է խայտառակություն. «Դա ինձ համար խայտառակ քվեարկություն էր, որովհետև կարծում եմ, որ այն փաստարկները, որոնք բերել ենք, թե ինչու Թանդիլյանը պետք է լինի ԱԺ փոխնախագահ, դրանք որևէ կերպ չեն հերքվել», - ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը: Մանե Թանդիլյանի օգտին քվեարկել էր 19 հոգի, սակայն ԼՀԿ-ն ունի 18 պատգամավոր:
0 Մեկնաբանություն