Ազգային ժողովը 104 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Մարտին Գալստյանին։
132 պատգմավորից քվեարկությանը մասնակցել է 119-ը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 10:30-ից մինչև 12:30-ը տեղի է ունեցել Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը։ Մարտին Գալստյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2018թ․-ի սեպտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։
0 Մեկնաբանություն