Քաղաքականություն

Մարզպետները կունենան ընդամենը մեկ տեղակալ

Հայաստանում կատարվող փոփոխությունների արդյունքում մարզպետները կունենան ընդամենը մեկ տեղակալ:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բոլոր մարզպետներն ունեցել են 3 տեղակալ: Մենք արդեն սկսել ենք գործընթացը: Եվ հիմա միայն երկու մարզպետարանում է, որ երկու տեղակալ է մնացել: Մնացած բոլոր մարզպետարաններում արդեն աշխատում է մեկ փոխմարզպետ: Նոր ձևավորվող համակարգում կլինի մարզպետի մեկ տեղակալ՝ մեկ օգնականով և մարզպետի երկու օգնական»,-նշեց Պապիկյանը:

Անդրադառնալով մարզպետարանների աշխատակազմերին՝ նախարարն ասաց, որ Հայաստանի մարզպետարաններից ամենաշատ աշխատակիցներ ունի Գեղարքունիքը՝ 182:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *