Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այսինքն՝ մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում այս գրառման հետ մեկտեղ նաև տեսանյութ է հրապարակել, հիշեցնելով, որ այս մասին նա դեռևս խոսել է Թավշյա Հեղափոխության օրերին, երբ մի փոքր խմբով քայլարշավ էր անում Գյումրիից Երևան:
0 Մեկնաբանություն