Քաղաքականություն

Մեջքից խփողները

Աժ-ում Սասուն Միքայելյանը հարձակվեց Էդմոն Մարուքյանի վրա, «կցխեմ», «վիզդ կկտրեմ» գոռալով: Ծեծկռտուքի ժամանակ՝ իմքայլական «տղամարդիկ» մեջքից հարվածում էին Մարուքյանին:
Կրկին ամբիոն բարձրանալով՝ Մարուքանն ասաց. «Ինձ ինչքան էլ խփեք՝ ես խոսալու եմ, Էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, հերիք է շմայսություն անես, հեղափոխությունն եղել է նաև էս մշակույթի դեմ..…»:
Մեջքից խփողների թվում էին պատգամավորներ՝ Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը և Արտակ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր ծեծկռտուք տեղի ունեցավ, որի ժամանակ պատգամավոր Սասուն Միքայելյանը անվայելուչ արտահայտություններ, հայհոյանքներ տեղալով հարձակվեց «Լուսավոր Հայասատան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա:

Միջադեպից  հետո ընդմիջում հայտարարվեց մինչեւ ժամը 11:00-ը, ապա հայտնի դարձավ, որ նիստը կշարունակվի 14.30-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *