«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոր խորհրդարանում ընդդիմություն են լինելու իշխանությանը։ «Մենք մեր տեսակի մեջ ենք ընդդիմություն. եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կհայտարարի, որ ընդդիմություն է, կտեսնենք գործունեության արդյունքը», – հայտարարել է Մարուքյանը։
Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցության եզրեր տեսնու՞մ է, Մարուքյանը պատասխանել է. «Մենք համագործակցության եզրեր Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի հետ էլ տեսնում ենք, եթե մեր տեսլականի և մոտեցումների շուրջ կարող են գալ ընդհանուր հայտարարի՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե ինչ-որ մեկի անձնական շահերն առաջ մղելուն, այլ՝ հանուն երկրի»։
Տեսանյութը` «Առաջին լրատվական»-ի:
0 Մեկնաբանություն