Քաղաքականություն

Մեր պետությունը չի մարսել էդ գաղտնալսումը. Էդ. Մարուքյան (տեսանյութ)

«Մեր իշխանություններին ուզում եմ շնորհավորել. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կոմունիկացված գործ կա ձե՛ր դեմ»,- իր ելությում հայտարարոել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշոել է, որ գործը կապված է նախաքննության մարմնի գործունեությանը: «Տպավորություն կա, որ էդ գաղտնալսման դեպքը էդպես անցավ-գնաց, մարսվեց-գնաց: Ուրեմն իմացե՛ք, չի մարսվել: Մեր պետությունը չի մարսել էդ գաղտնալսումը»,- մանրամասնոել է ԼՀԿ առաջնորդը:

Դիմելով մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի նախագահի  թեկնածու Նաիրա Զոհրաբյանին՝ ասել է, որ արդյո՞ք պատրաստվում են լսել մարդկանց, թե ինչ դատավորների են զանգում, ուր են զանգում, ինչու են զանգում:  

«Գաղտնալսման հարցով գործ կա հարուցված: Էն մյուս մասով էլ՝ ոնց որ թե կա: Բայց ոնցոր ձեն-ձուն չկա, հա՞, հարցնող չկա՝ «ի՞նչ էղավ»: Մենք հարցնելու ենք, ես կոնկրետ հարցեր ունեմ»,- եզրափակոել է Մարուքյանը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *