ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրառում է արել և տեսանյութ հրապարակել
Հաղորդում հանցագործության մասին
Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության վերաբերյալ:
Ուրեմն, տարբեր օգտատերեր վերցնում են «Հայաստան» ֆեյսբուքյան էջի այս վիդեոսյուժեն ու` «Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը» վերտառությամբ տարածում: Կհարցնեք` ի՞նչ կապ ունի Նաիրա Զոհրաբյանը կամ ԲՀԿ-ն այս սյուժեի հետ, կամ տեսանյութում կա՞ ինձ կամ ԲՀԿ-ի հետ կապ ունեցող որևէ հղում, որևէ ակնարկ։ Իհարկե չկա: ՈՉ Մի ԿԱՊ ԻՆՁ ՀԵՏ: Բացառությամբ վերնագրում իմ անունը ճպպացնելուց, որ դիտումների քանակ ապահովեն, ինձ առնչվող որևէ դետալ, կամ անգամ հեռավոր ակնարկ այս տեսանյութում չկա:
Քիչ առաջ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին` ընթացք տալու իմ դիմումին ու զբաղվել էս հանցագործությամբ:
Մի բան հաստատ խոստանում եմ` բոլոր ստահակները, զրպարտիչները, բոլոր տականքները և նման ապատեղեկատվությունը տարածողները տեսանելի ապագայում տևական ժամանակ «ռելաքս» են լինելու Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում:
Նշյալ տեսանյութը, կից գրությամբ, արդեն իսկ ուղարկել եմ եվրոպական բոլոր կառույցներին և Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին:
Իսկ հիմա դիտեք տեսանյութը։
0 Մեկնաբանություն