Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Մոսկվա է գործուղում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը հունվարի 11-14-ը կմեկնեն Մոսկվա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց Ռուսաստան գործուղելու որոշումը ստորագրել է այսօր։

Դավթյանն ու Բաղդասարյանը Մոսկվա են մեկնելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *