«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցությունն ամբողջ կազմով քիչ առաջ Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։ Այսօր լրանում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը: ԱԺ նախագահի հայտարարությունից հետո իրավունքի ուժով Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կներկայանա խորհրդարանականներին։
Չի բառառվում, որ հատուկ նիստը տեղի ունենա հոկտեմբերի 24-ին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Դա միակ ճանապարհն է, որով հնարավոր է հասնել 6-րդ գումարման Ազգային ժողովի լուծարմանը: ԵԼՔ-ը, առաջադրելով Փաշինյանին, լուծում է հավանական սահմանադրական փակուղի չառաջացնելու հարցը: Բանն այն է, որ որոշ իրավաբաններ հայտարարում են՝ եթե վարչապետի ընտրության առաջին փուլում թեկնածու չի առաջադրվում եւ քվեարկություն չի լինում, ապա հնարավոր չի լինի 1/3-ի կողմից երկորդ անգամ թեկնածու առաջադրել:
Վաղը բոլոր պատգամավորները դեմ կքվեարկեն Փաշինյանի վարչապետությանը, որից 7 օր անց տեղի կունենա վարչապետի մեկ ընտրություն եւս: Դրանից հետո ԱԺ-ն կլուծարվի իրավունքի ուժով: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսվում են դեկտեմբերի 9-ին:
0 Մեկնաբանություն