«Ոնց կարայի ես իմանայի, որ էտի տենց բանա անում, որ իմանայի, բա խայտառակ չէի անի։ Ոնց ա հիմա իմ երեսին նայելու, ոնց, ինձ հետ հիմա ինչ ձևի ա շփվելու։ Ես իմ հորից էլ կհրաժարվեի, եթե տենց բան աներ։ Մի մարդ, ոնց կարող ա իջնել այդ աստիճանի, չգիտեմ․․․Մանվելն ինչ չուներ, Մանվելը մնացել էր տուշոնկին, շուկա, հացի գործարան, խի ես պետությունը մեզ թողել էր սոված,ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի»,-ԱԺ միջանցքներում լրագրողներ ին է ասել մտերիմ ընկերոջ արարքից խիստ զայրացած գեներալ Սեյրան Սարոյանը։
Սեյրան Սարոյանը նշեց, որ հիասթափված է իր ընկերոջից, ով բազմաթից անգամներ իր ներկայությամբ երդումներ է տվել, որ զինվորի հացը չեն գողանալու․ «Աշխարհում ամենավատ բանը, երբ հարազատ մարդու ես կորցնում, դրանցի վատ բան չկա»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն