ԲՀԿ պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառվեց,-այս մասին հայտարարել է պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին տարել են անհայտ ուղղությամբ, իսկ հրմշտոցում վատացել է Իվետա Տոնոյանի ինքնազգացողությունը։
Ոստիկանները գործողության են դիմել, երբ պատտգամավորները նստացույց են սկսել։ ԱԱԾ-ը շենքի մոտ, ուր հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, վիճակը մնում է լարված։ Կան 90 բերման ենթարկվածներ։
Ոստիկանությունը զգուշացնում է, որ ԱԴ ժամանակ արգելված են հավաքները և 5 րոպե ժամանակ տվել հավաքվածներին՝ հեռանալու։
0 Մեկնաբանություն