ԱԺ այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին հարցն է։ Այլ կերպ ասած՝ քննարկվում է համաներման նախագիծը։
Մինչ լիագումար նիստում ներկայացվելը, նախագիծն արժանացել է ԱԺ իրավական փորձաքննության վարչության և պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովների դրական եզրակացություններին։
Հարցի հիմնական զեկուցողն արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն է։
0 Մեկնաբանություն