Ընթանում է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից երեքը՝ գաղտնի:
Այսօր կքննարկվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին, Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին, Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին և այլ հարցեր:
Օրակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
0 Մեկնաբանություն