Քաղաքականություն

Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Լուսինե Բորիսի Քոչարյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ՝ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *