Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով ֆինանսների փոխնախարարին, իր ելույթում հայտարարեց. «Կա՛մ դուք չեք տիրապետում իրավիճակին, կա՛մ փորձում եք մեզ թյուրիմացության մեջ գցել. Ձեզ հիմա նայում են գազալցակայանների սեփականատերերը և ապշում են»:
Պատգամավորի խոսքով՝ գազալցակայանները «Գազպրոմից» գազ ստանում են ոչ թե կիլոգրամով, ինչպես նշեց փոխնախարարը, այլ խորանարդ մետրով. «Տնտեսվարողների դժգոհությունն այն էր, որ ստանում են տարբեր խտության գազ, և շատ անգամ նրանք ստիպված են լինում վճարել ավելի, քան սպառում են: Այդ չափերը չեն չափում կիլոգրամով»:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:
0 Մեկնաբանություն