Քաղաքականություն

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն ընտրությունների արդյունքները բողոքարկելու հարցով մինչեւ շաբաթվա վերջ չդիմեն Սահմանադրական դատարան, ապա պատգամավորներն իրենց մանդատները կստանան դեկտեմբերի 24-ին, իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա արդեն 2019 թվականի հունվարի 14-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ասել է, որ դեռեւս պարզ չէ՝ քաղաքական ուժերը կդիմե՞ն ՍԴ, թե՞ ոչ, իսկ եթե չդիմեն՝ հստակ չէ՝ պատգամավորները մանդատ երբ կստանան:

«Եթե քաղաքական ուժերը Սահմանադրական դատարան չդիմեն, ապա մենք որոշակի ժամանակ էլ պետք է հատկացնենք խորհրդարան անցած քաղաքական ուժերին, թեկնածուներին՝ իրենց ինքնաբացարկների, որոշակի քննարկումների համար։ Ապա դրանից հետո մանդատները ստանալու եւ առաջին նիստի օր կորոշենք ու կհայտնենք»,- ՀԺ-ին փոխանցել է Տիգրան Մուկուչյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *