Քաղաքականություն

Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)

Ամենամյա իր մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Նա ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարածքային խնդիրները անհրաժեշտ է համարում լուծել բանակցությունների միջոցով: 

«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները, քանի որ այնտեղ նշված է այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին: Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը շատ կարևոր է, որովհետև դադարեցրեց արյունահեղությունը, մարդիկ դադարեցին զոհվել:

«Մարդկանց կյանքի ու առողջության պահպանումն ամենակարևոր խնդիրն է, որը մենք լուծել ենք»,- նշել է ՌԴ նախագահը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *