Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացված են․ Արտգործնախարարություն

Կա՞ն դեսպաններ, հյուպատոսներ, որոնք ռիսկային խմբում են գտնվում, և նրանց համավարակի պատճառով հետ է կանչել Արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին հետաքրքրվեցին փոխնախարար Ավետ Ադոնցից՝ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ։ Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ որևէ մեկը հետ չի կանչվել, բայց գործընկերներից մի քանիսը կարանտինում են։

Պատճառն այն է, որ նրանք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ անմիջական կոնտակտ ունեցողների հետ։ Նա հորդորեց Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներին, եթե նրանք ունեն սիպտոմներ, կամ նրանց ընտանիքի անդամը հիվանդ է, չթաքցնեն այդ մասին։

«Դրա հետևանքով ՌԴ-ում մեր դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ են, և դրա պատճառը եղել է այդ անմիջական շփումները, որոնք արդյունքում՝ Հայաստան վերադառնալուն պես, կարանտինի շրջանում պարզվել է, որ մեր հայրենակիցներից ոմանց մոտ դրական է եղել թեստի պատասխանը»,- նշեց նա։

Հարցին, թե Արտաքին գործերի նախարարության աշխատակիցիների, դեսպանների, հյուպատոսարանների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի վարակման դեպքեր արձանագրվե՞լ են, փոխնախարարն ասաց՝ ոչ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *