Քաղաքականություն

ՌԴ ՊՆ-ը հերքել է Փաշինյանի հայտարարությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում ռուս խաղաղապահներն ընկել են շրջափակման մեջ։
Ինչպես հայտարարում է ՌԴ ՊՆ–ն. «ԼՂ հակամարտության կողմերից մեկի տեղեկատվությունը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջապատման մասին, չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ժամանակ»:
 Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ ոչ միայն հայ զինծառայողները, այլև ռուս խաղաղապահներ են ընկել ադրբեջանական շրջափակման մեջ:
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *