Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը,-գրում է armlur.am կայքը:
Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորության դիմաց Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն։ Միևնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը: Այսօր դատարանը որոշեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի դիմաց։
0 Մեկնաբանություն