Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ Երեւանի թիվ 9/59 ընտրատեղամասում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը:
Լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանն ասել է.«Սա կարեւոր օր է, երբ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով»:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ընտրությունները կլինեն ազատ եւ անկախ. «Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի եւ դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ եւ՛ նախագահը, եւ՛ վարչապետը, եւ՛ Ազգային ժողովը, եւ՛ նախարարները, բայց նախ եւ առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է: Ուստի կրկին ուզում եմ ձեզ շնորհավորել ընտրությունների առթիվ եւ մաղթել, որ ընտրությունները լինեն իսկապես ազատ եւ անկախ»:
0 Մեկնաբանություն