ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին «ՀԺ»-ի տեղեկությունները պաշտոնապես հաստատվեցին:
Հարցին՝ ճի՞շտ են «ՀԺ»-ի այն տեղեկությունները, որ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը միայն ասել է` «Այո»:
Այլ հարցերի նա չի պատասխանել:
Նշենք, որ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300,1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
0 Մեկնաբանություն