Քաղաքականություն

Շատ գովելի է, որ այս հանձնաժողովը ղեկավարելու է ընդդիմությունը. Անի Սամսոնյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ Հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստին ներկա էին տասը անդամներից հինգը։

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը անաչառ հարթակ կդառնա, որտեղ կլսվեն մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։

Առաջին հարցը հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր։ Տեղակալ առաջադրելու իրավունքը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն է, որն առաջադրել է Անի Սամսոնյանի թեկնածությունը։

«Աշխատանքների վերաբերյալ երկու դիտարկում եմ ուզում անել, նախ, ուրախ եմ, որ հանձնաժողովը նորից գործելու է։ Շատ գովելի է, որ այս հանձնաժողովը ղեկավարելու է ընդդիմությունը։ Չնայած իմ քննադատական դիրքորոշումներին, ես միշտ բաց եմ եղել համագործակցության համար, արդարացնելու եմ իմ թիմի ակնկալիքները»,- իր ելույթում նշեց Անի Սամսոնյանը։

Անի Սամսոնյանը միաձայն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Երկրորդ հարցը հանձնաժողովի աշխատակարգի հաստատումն է։

Զոհրաբյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ ցմահ դատապարտյալների խնդիրը, ՔԿՀ-ներում բուժանձնակազմի, դատապարտյալների հարցերը։

«Այս հանձնաժողովը պետք է դարձնենք խնդիրների լուծման հանձնաժողով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *