Քաղաքականություն

Շատերս ուզում ենք իմանալ թե ինչ խոսակցություն է ընթանում Պուտինի, Մակրոնի, Թրամփի խորհրդականի հետ.Էդմոն Մարուքյան

Մենք գիտենք, թե ինչ է կատարավում Արցախում՝ ռազմաճակատում, սակայն ռազմաճակատը երկու ֆրոնտ ունի, մյուս ֆրոնտ քաղաքական և արտաքին ֆրոնտն է: Շատերս ուզում ենք իմանալ թե ինչ խոսակցություն է ընթանում Պուտինի, Մակրոնի, ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց, օրինակ Թրամփի խորհրդականի հետ: Ես չեմ կարող այդ հարցերը վաղը հարցուպատասխանի ժամանակ տալ վարչապետին, առաջարկում եմ ամեն խմբակցությունից մեկ մարդու մասնակցությամբ վարչապետի հետ հանդիպում կազմակերպվի: Այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ ակսօրվա միասնականությունը պետք է օգտագործել, կարող է մի առաջարկություն էլ իրենք անեն, խորհուրդ տան, իսկ այս պահին ամբողջութամբ կտրված են գործընթացից. «Գիշերը 3-ին, 4-ին, ե՞րբ է նրան հարմար, ես հարցեր ունեմ, որոնք վաղը չեմ կարող տալ որևէ մեկին, պետք է խոսեմ»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ միջազգային հարաբերությունների ու արտաքին քաղաքական իրավիճակի մասով բոլոր գործընթացները հնարավորինս թափանցիկ են, սակայն ինքը խնդիր չի տեսնում, որ նման հանդիպում լինի. «Այդ մասին կխոսեմ վարչապետի հետ: Բնականաբար ամեն ինչ կախված է այսօրվա գրաֆիկից»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *