Քաղաքականություն

Շուրջ 15 մլն դրամ պարգևատրում՝ Լոռու մարզպետարանում. Արմեն Եղիազարյան

Օրերս հայտնի դարձավ, որ Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իրեն ու մարզպետարանի մի շարք աշխատակիցների պարգևավճարներ է տվել: Դրան անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ նշելով, որ չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է։

Politik.am-ի հետ զրույցում Արմեն Եղիազարյանը նշեց, որ երբ պարգևատրման մասին ինֆորմացիան ի հայտ է եկել, շեշտվել է ընդամենը 16 անձի անուն, որը նա հրապարակել է, բայց այսօր տեղեկացել է, որ եղել են ոչ թե 16-ը, այլ, ընդհանուր առմամբ, 124 աշխատակից՝ 14 860 000 դրամ ընդհանուր պարգևավճարով:

Ըստ Եղիազարյանի՝ պարգևատրումը աշխատանքի արդյունքում հավելյալ արժեք ստեղծելու դեպքում է լինում՝ աշխատակիցը ստանում է իր աշխատանքի համար աշխատավարձ, և պարգևավճարը կոնկրետ դեպքերում ինչ-որ հավելյալ լրացուցիչ արժեք ստեղծոլու համար:

«Ես չեմ տեսնում Լոռվա մարզում նույնիսկ մինիմում կատարված աշխատանքներ, և առավել ևս խոսք չի կարող լինել հավելյալ արժեքի մասին: Լոռվա մարզում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, և ոչինչ չկատարելու ֆոնին այդ պարգևատրումներն անընդունելի են»,-ասում է պատգամավորը: 

Ըստ Արմեն Եղիազարյանի՝ մարզպետարանները օպտիմալացման կարիք ունեն, քանի որ այլկևս չեն կատարում իրենց՝ նախկիոնւոմ ունեցած դերը.

«Մենք կարծում ենք, որ մարզպետարանները պետք է օպտիմալացվեն և փոքրացվեն: Դրանք, կարելի է ասել, հավելյալ բեռ են բյուջեի համար: Մենք ունենք Տարածքային կառավարման նախարարություն, որը ստանձնել է այդ գործառույթը, և ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտ, և թե՛ քաղաքապետարանները, թե՛ համայնքապետարանները պետք է ինքնուրույն  կառավարվեն: Այս դեպքում մարզպետարանի դերը՝ վերահսկող մեխանիզմը կորել է: Այդ ռեսուրսը, որ ծախսում ենք մարզպետարանները պահելու համար, արդարացված չէ: Մարզպետարանները պետք է աշխատեն շատ ավելի փոքր կազմով՝ ապահովելով ներկայացուցչական աշխատանք»: 

Արմեն Եղիազարյանի խոսքով՝ օպտիմալացման արդյունքում պետք է ստանանք ճիշտ աշխատելաոճ.«Պետական բյուջեն պետք է մաքսիմալ ճիշտ, և ամեն ծախսած գումարը՝ տեղին օգտագործվի: Չեմ կարծում՝ այսօրվա իրականության մեջ մենք պետք է այսպիսի ծավալուն աշխատակազմով մարզպետարաններ ունենանք»:

Նյութի սկզբնաղբյուրն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *