Քաղաքականություն

Սկանավորվել և հրապարակվել են ընտրողների ցուցակները. ԿԸՀ

Հայտարարություն

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` https://www.elections.am/lists/  հասցեով:

ՀՀ Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը,

2) վստահված անձը,
3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,
4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև դեկտեմբերի 12-ը` ժամը 11.00-ն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *