Քաղաքականություն

Սխալ է մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի վրա, ով ստիպված էր ստորագրել այս ստորացուցիչ համաձայնագիրը. Գարրի Կասպարով (տեսանյութ)

«Ազատ Ռուսաստան ֆորում» հեռուստաընկերության եթերում ընդդիմադիր քաղաքական գործիչ, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, «Ազատ Ռուսաստան ֆորումի»  գործընկեր Գարի Կասպարովը, նա մասնավորապես ասել է․

 

Նախ ասեմ, որ պարզվեց՝ Հայաստանը բացարձակապես պատրաստ չէր պատերազմին: Սա երկար տարիների, գրեթե երեք տասնամյակ Ռուսաստանի նկատմամբ անխոհեմ քաղաքական կողմնորոշման արդյունք է և արդյունքը այն լիակատար վստահության, թե Ռուսաստանը միշտ կօգնի և ցույց կտա ոչ միայն քաղաքական, այլև նյութական և, որ ամենակարևորն է, ռազմական օգնություն: Հայաստանը լիովին հետևում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, բազմաթիվ ամոթալի քվեարկություններ՝ ՄԱԿ-ում, օրինակ՝ Ղրիմի վերաբերյալ, ուղղվածություն դեպի բոլոր տեսակի անջատողական սանձարձակություններ, որոնք, իմ կարծիքով, ճիշտ չասոցացվեցին Ղարաբաղում և Ղարաբաղի հայերի շարժման մեջ, և արդյունքում՝ միջազգային մեկուսացում, վատացան հարաբերությունները Վրաստանի հետ (Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով): Իսկ Ուկրաինան անթաքույց օգնեց Ադրբեջանին, ինչը կրկին Ղրիմի և Դոնբասի հարցն է: Պատահական չէ, որ լուգանդոնյան ղեկավարությունները այժմ բացահայտորեն աջակցում են Հայաստանին: Թվում է, թե այս բարեկամությունը բալաստային է Հայաստանի և նրա միջազգային քաղաքականության համար:

Եվ, հետևաբար, սխալ է մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի վրա, ով ստիպված էր ստորագրել այս ստորացուցիչ համաձայնագիրը: Նա պարզապես արձանագրեց, որ Հայաստանը ի վիճակի չէ շարունակելու պատերազմը: Ես լիովին համաձայն եմ, որ այս որոշումը հիմնված էր ռազմական անհրաժեշտության վրա, և հիմքեր չկան կասկածի տակ դնելու նրա խոսքերը, թե զինվորականները պահանջում էին դադարեցնել պատերազմը, քանի որ ռազմական գործողությունների շարունակությունն անիմաստ էր և պարզապես կհանգեցներ շատ ավելի զինվորների և կամավորների մահվան, և դա չէր ազդի պատերազմի արդյունքի վրա:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *