Քաղաքականություն

Սյունիքում 2 համայնքի դեպքում կարող են խնդիրներ լինել. Նիկոլ Փաշինյան

Սյունիքում տեղորոշման աշխատանքներն ունեն որոշ նրբություններ: Այս մասին կառավարության նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները: 2 բնակավայր ունենք, որ կարող են խնդիրներ առաջանալ: 2 համայնք է խնդիր առաջացնում՝ Որոտանը և Շուռնուխը, կարող են ցավոտ իրավիճակներ լինել, բայց եթե շահերի տեսանկյունից հարցեր կառաջանան, մենք պատրաստ ենք դա առաջնային համարել: Մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ՝ տարբեր ռակուրսներով», – նշել է նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *