Թուրքիայի արտաքի գործերի նախարարությունն դատապարտել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ԱՍԱԼԱ-ի կնքահայր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփման փաստը Եռաբլուր պանթեոնում. տեղեկացնում է Անադոլու գործակալությունը։
«Մենք խոստորեն դատապարտում ենք 1973թ. հունվարի 23-ին Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մոհմեթ Բայդարին և նրա տեղակալ Բահադիր Դեմիրին սպանած հայ ահաբեկիչ Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Երևանում գտնվող զինվորական պանթեոնում»,- ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն Յանիկյանի հերոսացումը համարում է անընդունելի և դա որակում որպես հանցագործություն:
Հիշեցնենք, որ ծնունդով էրզրումցի Գուրգեն Յանիկյանն 1915-ի ողբերգական իրադարձությունների ականառեսն է եղել ողջ կյանքում չի մոռացել իր հարազատների սպանության տեսարանները և պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար:
Յանիկյանն իր հուշերում գրել է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել զենք գործածելու ու արյուն թափելու, սակայն, Հայոց Ցեղասպանության մասին աշխարհին իրազեկող տարբեր խաղաղ միջոցներ գործի դնելու անարդյունավետությունից հետո է անցել զինված պայքարի:
Նշենք նաև, որ Յանիկյանը մահացել է 78 տարեկան հասակում (1973թ.), ԱՄՆ-ում։ Նա Կալիֆորնիայում գնդակահարել էր Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա տեղակալին՝ դատապարտվելով ցմահ բանտարկության: 8 տարվա բանտարկությունից հետո նրա փաստաբանները բողոքարկել են դատվճիռն ու հասել Յանիկյանի ազատ արձակմանը: Վերջինս, սակայն, ազատության մեջ ընդամենը 2 ամիս ապրեց:
0 Մեկնաբանություն