Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քննարկվում է Կառավարության ծրագրի նախագիծը:
Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով վարչապետին, հարցրեց. «Եթե այս տարիների ընթացքում կառավարությունը չգրանցի տնտեսական ակտիվության արդյունքներ, մենք պետք է ասենք, որ քաղաքացինե՞րը չցուցաբերեցին տնտեսական ակտիվություն: Այսինքն՝ տնտեսապես ոչ ակտիվ քաղաքացինե՞րն են կրելու պատասխանատվություն»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ պատասխանատվություն կկրի կառավարությունը, որ չի կարողացել քաջալերել տնտեսական ակտիվությունը:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:
0 Մեկնաբանություն