Քաղաքականություն

Վանաձորում պատռել են թեկնածուներից մի քանիսի քարոզչական պաստառները

Վանաձորում արդեն քանի օր է՝ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների թեկնածուների պաստառները պատռված են հայտնաբերվում: Հիմնականում պատռված են ԲՀԿ-ի ու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների քարոզչական պաստառները:

Ի դեպ, պաստառները շատ հաճախ փակցված են հենց չնախատեսված վայրերում, ընդհուպ մինչեւ գերեզմանատան պարսպի վրա, որոնք ամբողջությամբ անհայտ անձանց կողմից պատռվել են:

Թիվ 9 ընտրատարածքային ընտրական բոլոր հանձնաժողովներից ՀԺ-ին հայտնել են, որ որեւէ խախտում իրենց կողմից չի արձանագրվել, հետեւում են, որ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան լինի:

Նյութը՝ «Հայկական ժամանակ»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *