Քաղաքականություն

Վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է մեկնում: Այդ մասին տեղեկացնում է կառավարության կայքը: Նշվում է, որ այդ ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ:
2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,- նշված է որոշման մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *