Քաղաքականություն

«Վստահ եմ, որ կրակելու հրամանը չի եղել Քոչարյանից…նա կառավարության շենքում նստած չի եղել, հրամանը կառավարության շենքից են տվել». Բաբայանը՝ Մարտի 1-ի մասին

Այսօր «Հայացք ակումբում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին, ասել է. «Իրանք շատ լավ գիտեն իրանք ով են: Էս ցիրկն էլ, որ խաղում են, ցիրկ ա, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցել ուրիշի վրա»: Aravot.am-ը հարցրել է՝ Մարտի 1-ի գործի մասին ի՞նչ կարծիք ունեք, քննությունը, ըստ ձեզ, ճի՞շտ ուղղությամբ է ընթանում, թե՞ դա էլ է ձեր բառերով ասած՝ «ցիրկ»: Նա պատասխանել է. «Եղել է Մարտի 1-ին 10 սպանություն, ճի՞շտ է, մեզ պետք է այդ տասը սպանությունները ո՞վ է հրահանգ տվել, ով է կատարել եւ ոնց է եղել՝ բացահայտվի, ճի՞շտ է: Կա՞ որեւիցե բան էդ մասով, որ բացահայտվել է, չկա՛: Ես, համենայնդեպս, չգիտեմ: Ներքին գործերի նախարարը, կամ չգիտեմ՝ այլ ուժերի, ո՞վ է այդ հրամանը տվել, որ ժողովրդի վրա կրակեն: Չի երեւում, ապա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից են խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ եւ ուզում եմ հասկանամ: Մինչեւ սա չլինի՝ խոսել Մարտի 1-ի՞ց: Իմ կարծիքով, էդ 10 զոհը եւ հրաման կատարողներն են չէ՞ հետաքրքրում, դրա մասին բան չկա: Երբ որ ես էդ բառն օգտագործում եմ, դուք էլ ձեզ լավ չեք զգում, նկատի ունեմ հենց դա: Մինչեւ դա չլինի, չերեւա, ես մնացածը համարում եմ ձեւական»: Հարցերի տարափ հնչեց՝ այդ դեպքում ո՞վ արտակարգ դրություն հայտարարեց, ո՞վ էր խորհրդակցություն անցկացնում փետրվարի 23-ին, 0038 հրամանը ինչո՞ւ ընդունվեց, կարծում եք, որ առանց Ռոբերտ Քոչարյանի գիտության, ինչ-որ մեկը կարող էր կրակելու հրամա՞ն տար՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես ոչ թե դա գիտեմ, ես դա վստահ եմ, որ հրամանը չի եղել իրենից: Մնացածը դուք մտածեք»: Հարցրեցինք՝ բա ո՞վ իրավունք ուներ հրաման տար՝ Բաբայանը պատասխանեց. «Մենք, որ ընտրություն էր եղել էդ ժամանակ, արդեն Քոչարյանը հանձնման փուլում էր, 10 օր էլ անցել էր, մնացածը դուք մտածեք»: Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի ուղղությա՞մբ եք տանում սլաքները՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Տեսա՞ք, էլի դուք անունը տալիս եք, հեսա ինձ ասելու են…քննություն է գնում. ես հո չե՞մ ուղղորդելու քննությունը, ասեմ՝ գնացեք սրան քննեք»: Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք տվել է՝ Սամվել Բաբայանն արձագանքեց. «Լավ է արել, ինձ չի հետաքրքրում ով է ցուցմունք տվել: Քննություն է գնում, թող բացահայտվեն: Քոչարյա՞նն է եղել, ուրեմն թող իր վրա ցուցմունք գրեն, իրեն մեղադրեն: Ո՞վ է հրաման տվել՝ մեկ՝ գլխավորը, կատարողները նախարարներն են, չէ՞, իմանանք ովքեր են էս մարդիկ, ով է ում սպանել»: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *