Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հերքել է ընտանիքը Հայաստանից տանելու լուրերը

ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին՝ թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից:

«Արմենպրես»-ի խնդրանքով, անդրադառնալով տարածված լուրին, ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստել է, որ իր ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում:

«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ՝ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ. այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»,- նշել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին և ազատվել պաշտոնից  2020 թվականի նոյեմբերի 16-ին: Այդ պաշտոնում նրան փոխարինում է Արա Այվազյանը: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *