Պոստֆակտում

Անկախությունը փաստ չէ․ դա գործընթաց է։ Պոստֆակտում՝ իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ

-Պարո՛ն Սիմոնյան, օրերս շատ ակտիվ քննարկում ծավալվեց «ԱՐԲԱՆԷ» գրքի շնորհանդեսի վերաբերյալ։ Առաջին հայացքից թվում է, թե դա մի գեղեցիկ աղջկա անուն է, և գիրքը կպատմի մի սիրո տխուր կամ ուրախ պատմություն, բայց գիրքը թերթելուց հետո հասկանալի է դառնում, որ բոլորովին կապ չունի ռոմանտիկայի հետ։ Մի քանի խոսքով՝ ԱՐԲԱՆԷ-ն Ձեզ համար։

-Ճիշտ եք։ Բառը, որպես այդպիսին, հայկական բառապաշարում չկա, և դա, ըստ էության, հապավում է։ Գիրքը գրվել է միջառարկայական գիտական հետազոտության արդյունքում։ Սակայն այն գրվել է մատչելի բառապաշարով, որովհետև նախատեսված է հանրության լայն շրջանակի համար։ Գիրքը կարդացողը դրա ավարտին հասկանում է բառի ընտրության էությունն ու տրամաբանությունը։ Դա, ըստ էության, կազմված է երեք հիմնարար արժեհամակարգեր արտահայտող երեք բառերի առաջին տառերից՝ արարում, բանականություն և էություն։ Եվ այդ երեք արժեհամակարգերով էլ ներկայացվում է հայկական պետականության զարգացումը և դրա ներսում առկա օրինաչափությունները։ 

-Պարո՛ն Սիմոնյան, շատերն ասում են՝ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել։ Կցանկանայի Ձեր մեկնաբանությամբ հասկանալ՝ ինչ իրավիճակ է փոխվել։

-Առաջին փոփոխությունը, որ ես տեսնում եմ, պետական իշխանության լեգիտիմության փոփոխությունն է։ Եթե նախկինում լեգիտիմության հարցը ակնհայտ էր, ապա այսօր կրկին ակնհայտ է, բայց դրական իմաստով, այսինքն՝ պետական իշխանությունը հոգեբանական տեսանկյունից փորձում է ներկայանալ որպես հասարակության կարծիքի և կամքի արտահայտողը։ Լեգիտիմության փոփոխությունը առաջին իրավիճակային  փոփոխությունն է։

-Դուք ձեզ կարո՞ք եք բնութագրել որպես պահանջված մարդ, մասնագետ նոր Հայաստանում։

Ես պահանջված մասնագետ եմ այն առումով, որ որպես փաստաբան հաճախորդի, այսպես ասած, պակաս չունեմ։ Պահանջված մասնագետ եմ որպես դասախոս, որովհետև իմ դասախոսական գործառույթը պահանջվում է։ Պահանջված մասնագետ եմ որպես իրավաբան-փորձագետ, որովհետև օրենսդրական գործընթացներում ներգրավված եմ որպես փորձագետ։ Նաև մասնագիտական ակտիվության բնագավառում մասնակցում եմ փաստաբանների ինքնակառավարման գործընթացին, հաշտարարների ինքնակառավարման գործընթացին։ Քաղաքական տեսանկյունից թե որքան եմ պահանջված, կարծում եմ, որ ես չէ, որ պետք է ինքս ինձ գնահատական տամ։

Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև Ֆեյսբուքի օգտատերերի կողմից բարձրացված հարցերը:

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *