«Լոռի» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր Լոռու մարզի թիվ ինը ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Արմենուհի Կյուրեղյանին։ Ամփոփելով քարոզարշավի անցած օրերը՝ տիկին Կյուրեղյանը նշեց, որ քարոզարշավում բացակայում էին ծրագրերի բանավեճերը, ծրագրերի ներկայացումը, կոնկրետ առաջարկությունների շարադրումը, որոնք կներկայացվեին հանրությանը, և հանրությունը հնարավորություն կստանար ընտրելով այդ ծրագրերիի իրենց ցանկալի ուղղությունը՝ գնալ ընտրության, ընտրել այս կամ այն թեկնածուին։ Ըստ նրա՝ չկա ծրագրային պայքար, ինչից կարելի է ենթադրել, որ այդ պայքարի մեջ մտած ուժերը չունեն այդ ծրագրերը․ եթե կուսակցություններն ունենային պետության զարգացման, տնտեսության բարգավաճման իրենց կոնկրետ տեսլականները, ծրագրային դրույթները, հազիվ թե նրանք խորշեին դրանք ներկայացնելու փորձերից։ Քարոզարշավի ընթացքում մեկը մյուսի վրա բառային, մտքային հարձակումներ են․ քննադատում են մեկը մյուսի՝ նախկինում իրագործած գործողությունները։ Տիկին Կյուրեղյանի համոզմամբ՝ Դաշնակցության նկատմամբ կա հակաքարոզչություն, ինչը, կարծես, արդեն սովորական բնույթ է կրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն