Պոստֆակտում

Լոռու մարզի նշանակումներն ինձ չեն գոհացնում. Պոստֆակտում՝ Տիգրան Գրիգորյանի հետ

 

-Պարո՛ն Գրիգորյան, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հեղափոխության օրերին Դուք առաջին շարքերում էիք։

-Ես երբևիցե նպատակ չեմ ունեցել հեղափոխության օրերին երևալ կամ լինել առաջին շարքերում։ Հեղափոխության առաջին օրերին ես դիտողի կարգավիճակում էի, քանի որ տեղի ունեցող գործողությունների նկատմամբ վստահություն չունեի։ Բայց այն օրից, երբ 3 պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին ձերբակալեցին, ես դա համարեցի մարտահրավեր մեզ բոլորիս։ Այդ օրից ակտիվորեն սկսեցի մասնակցել հեղափոխական գործողություններին։ Հենց այդ նույն օրը որոշեցի Վանաձորից հասնել Երևան, որպեսզի Հանրապետության հրապարակում 50հազարի փոխարեն լինի 100հազար մարդ, 100հազարի փոխարեն՝ 200հազար մարդ, որպեսզի իշխանությունները հասկանան, որ ձերբակալված անձինք ունեն հասարակության լայն շերտերի աջակցությունը։

-Մենք ակամայից սկսեցինք տարբերակել հեղափոխական քաղաքական ուժ և իրենց ընդդիմադիր համարող հանրապետականներ։ Ի՞նչ կասեք քաղաքական մյուս 9 ուժերի մասին։ Ի՞նչ ասելիքներ ունեն նրանք։

- Այսօր այս հարցում կարևոր է լրատվամիջոցների աշխատանքը և այն, թե հանրային կարծիքը որ «դարբնոցներում» է ձևավորվում։ Ուզում եմ կոչ անել լրատվամիջոցներին, որ այս երկրում նոր դեմքերի բացահայտումը համարեն իրենց առաքելությունը։ Այն, որ այսօր մենք ունենք խեղաթյուրված իրականություն, դա լրատվամիջոցների բացն է։ Այս ոլորտում դեռևս հեղափոխություն տեղի չի ունեցել։ Լրատվամիջոցները նոր լիդերների կերտման առումով ունեն առաքելություն։

Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև Ֆեյսբուքի օգտատերերի կողմից բարձրացված հարցերը:

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *