Պոստֆակտում

ՊոստՖակտում. Բազում համայնքը խմելու ջուր չունի, հույսը նոր իշխանություններն են (տեսանյութ)

10 տարի առաջ գյուղապետի աթոռին հայտնված ու իր իսկ խոսքով՝ ստիպված ՀՀԿ մտած Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանն ասում է, որ նախկինում շատ է թուք ու մուր կերել հարազատ կուսակցությունից՝ ընտրություննե- րին քիչ ձայներ ապահովելու համար: Չի կոտրվել: Հեղափոխության օրերին թեև դրսում չի եղել, բայց ակտիվորեն հետևել է բոլոր իրադարձություններին ու չի խոչընդոտել բնակիչներին: 41 մլն դրամ բյուջե, պրոֆեսիոնալ աշխատակազմ ու պատրաստակամ ավագանի ունենք, աշխատում ենք համախմբված, նիստեր գումարում, որոշումներ ընդունում: «Փորձում ենք մեր ոտքը մեր վերմակով մեկնել: Երբեմն բավարարում է, երբեմն՝ ոչ»,-ասում է նա: Բայց այսօր էլ պատրաստ է թողնել աթոռն ու հանձնել կնիքը, եթե դա կամենա գյուղի ժողովուրդը, դա է իրական ժողովրդավարությունը, որովհետև իրեն ժողովուրդն է ընտրել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *