Լոռու մարզի Դարպաս համայնքը 2000 բնակիչ ունի: Մարզի մյուս գյուղերի համեմատ նրանք թե՛ նախկինում, թե՛ հիմա ավելի շատ արտադրության մեջ են զբաղված: «Նախկինում որպես արտադրական ավան ձևավորված համայնքի բնակիչները ոչ գյուղացի դարձան, ոչ քաղաքացի»,- կատակով ասում է համայնքի ղեկավար Արմեն Ալոյանը: Միգուցե, դա է պատճառը, որ գործազրկության խնդիրն այնքան էլ սուր չէ մեր համայնքում: Բացի այս, Դարպասը նաև մարզկենտրոն Վանաձորին է մոտ: Կարի ու հակակարկտային ցանցերի արտադրամաս ունեն, առաջիկայում կգործարկվի գազի բալոնների ռուս-պարսկական արտադրամասը, որ շուրջ 200-300 աշխատատեղ կապահովի համայնքում: Բնակիչներն իրենք էլ իշխանափոխությունից հետո մեծ հույսեր ու սպասելիքներ ունեն նոր կառավարությունից. «Համոզված ենք, որ լավ է լինելու, ունենալու ենք արդար Հայաստան»:
0 Մեկնաբանություն