Պոստֆակտում

Պոստֆակտում. Տնտեսական հեղափոխության սպասումով՝ Արջուտ համայնք

72 ամյա Ռաբլեն Մարտիրոսյանը երկար տարիներ Վանաձորի տարբեր արտադրական ձեռնարկություններում է աշխատել: Տևական ժամանակ ՌԴ-ում է բնակվել: Թավշյա հեղափոխությունից հետո հստակ որոշում է կայացրել՝ վերջնականապես հաստատվելու է Հայաստանում: Հիմա տունն է կարգի բերում, որ տարիներ առաջ գնել է Լոռու մարզի Արջուտ գյուղում: Կից 2500 քմ հողամաս ունի՝ պտղատու ծառերով: Հողի հետ աշխատել սիրում է: Պտղատու ծառերն այգու տարբեր հատվածներ է տեղափոխում, որոշել է նաև փոքրիկ ջերմոց հիմնել: Կլոր տարին թարմ բանջարեղեն կունենա: Մինչև 80 ականների վերջը Արջուտ համայնքը ադրբեջանցիներով էր բնակեցված: Այսօր այստեղ հաշվառված են 1400-ից ավելի մարդ, բայց ոչ բոլորն են բնակվում: Նրանց մեջ մեծաթիվ են նաև Ադրբեջանից ներգաղթածները,-ասում է համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը: Նա Արջուտի բոլոր հոգսերը 5 մատի պես գիտի: 25 տարի է՝ գյուղի խնդիրները նաև իրենն են: Ամենացավոտ հարցը ճանապարհների վատ վիճակն ու զարգացման գոտուց դուրս մնալն է համարում, ժամանակավորապես գյուղի ամբուլատորիայի շենքում են տեղավորվել: Գյուղապետարանի միջոցներով շենք են ձեռք բերել, որը վերանորոգման կարիք ունի: Հաշվել-հաշվարկել են՝ գյուղի մուտքից մինչև դպրոց շուրջ 2700 մետր ճանապարհ հիմնանորոգելը 95 մլն դրամ արժե, համայնքը միայնակ ի վիճակի չէ, այստեղ պետության օգնող ձեռքն է անհրաժեշտ: Հեղափոխությունը տեսանք, շատ լավ էր, ժողովրդի ուրախությունը, աչքերի փայլը տեսանք, էսօր պետք է ունենանք արդեն տնտեսական հեղափոխություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *