Պոստֆակտում

«Սերն ու համերաշխությունը Նիկոլ Փաշինյանի ու Լենա Նազարյանի միջև չպիտի լինի, այլ բոլորիս»։ Էդուարդ Շարմազանով

«Լոռի» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր ԱԺ ընտրություններին թիվ 9 ընտրատարածքում Լոռվա մարզից առաջադրված ռեյտինգային թեկնածու ՀՀ Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովին։

Հարցազրույցի ընթացքում պարոն Շարմազանովն իր մտահոգությունը հայտնեց նոր իշխանության բազմաթիվ սխալների վերաբերյալ, այդ թվում՝ արտաքին և ներքին ճակատագրական սխալների, որոնք, ըստ նրա, կարող են շատ թանկ նստել մեր պետության վրա։

Ամեն ինչ պիտի համեմատության մեջ դիտարկել․ պարոն Շարմազանովի պնդմամբ՝ իրենց իշխանության ժամանակ ԱՄՆ-ը ՀՀ-ում սկսել է Տաթև հէկ-ի ամենամեծ ներդրումային ծրագիրը, սկսվել է Ամուլսարի ծրագիրը, բազմաթիվ արևմտյան ներդրումներ են եղել, որոնք բացակայում են նոր իշխանությունների օրոք։

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները պարտադիր՝ ոչ ժողովրդավարական ընտրություններ  են․ Փաշինյանը գիտեր, որ դեկտեմբերից հետո էյֆորիան անցնելու էր, երբ ժողովուրդը սառնարանը բացեր ու «դուխով» գլխարկից բացի ուրիշ բան չգտներ»։

Մանրամասները՝  տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *