Արցախի հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում, օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:
«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշում են ՊԲ-ից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:
0 Մեկնաբանություն