Մարզ

Դաժան ծեծի արդյունքում մահացել է 43-ամյա կին, նրա 13-ամյա դստեր վիճակը ծանր է(տեսանյութ)

Մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել 12-ամյա աղջիկ՝ բռնության հետքերով: Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանի փոխանցմամբ  աղջկան վիրահատել են, նրա մոտ, նախնական տվյալներով, ներքին արյունահոսություն է եղել և գանգուղեղային տրավմա: Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: Դեպքի առիթով կատարվում է քննություն: 
Ավելի ուշ գտնվել է ծեծված երեխայի մոր`43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով։ 
Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:              
Տեսանյութը՝ «Ցայգ» հեռուստաընկերության

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *