ԱՐՑԱԽ

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նամակ «Լոռի» հեռուստաընկերության խմբագրությանը.

«Հարգելի խմբագրություն, Վանաձորում, «Քաղաքացու օրվան» նվիրված մասսայական միջոցառումներին,  դպրոցների տնօրենների հիմնական մասը չի մասնակցել: Մեզնից մի մասը կարծել էր, որ դա նաև մե՛ր օրն է և տնօրինել ենք այնպես, ինչպես հարմար ենք գտել: Սա նորմալ կդիտվեր, եթե Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության աշխատակիցները չզանգեին և ճշտումներ չպահանջեին դպրոցների տնօրեններից, թե ինչու ներկա չեն գտնվել և չեն մասնակցել մասսայական տոնակատարությանը:
Ստացվում է, որ մեր մարզում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, նախկինում էլ նման միջոցառումներին  իշխանությունները պարտադրանքով էին մասնակցություն ապահովում, հիմա էլ շարունակում են ճնշումներ գործադրել, բացատրություն պահանջել  իրենց ենթակայության տակ գտնվող տնօրեններից, այս դեպքում՝ մեզնից:  Մենք վիրավորված ենք նման վերաբերմունքից, ուզում ենք բարձրաձայնել իրավիճակը, մտավախություն հայտնելով, որ, եթե այս անգամ միջոցառումներից հետո են եղել ճնշող և ճշտումներ պահանջող զանգեր, հետագայում էլ այլ ճնշումներ կլինեն և արդեն նախապես, միջոցառումներից առաջ այլևայլ պարտադրանքներով:
Այսինքն, ինչ է ստացվու՞մ, ճնշումներից, պարտադրանքներից խուսափել հնարավոր չէ՞,  ինչու է վերադասի կողմից տնօրենների ոչ միայն աշխատանքը վերահսկվում, այլև տոնական օրը:
Չէ որ քաղաքացու օրը արժանապատիվ քաղաքացիներ ունեցող երկրի տոնն է»:

Խմբագրության կողմից.

Տնօրենները նախկին գրծընկերոջ հոգեհանգստի ժամանակ են բացահայտել, որ երևույթը համատարած բնույթ է կրել և որոշել են դիմել խմբագրություն: Նրանք վստահելով մեզ, խնդրեցին առայժմ իրենց անունները չհրապարակել, և հնարավոր է, որ հաշվեհարդարներ լինեն: Վստահ ենք, որ հերթական անգամ «ապատեղեկատվություն» որակելուց առաջ մարզային իշխանությունները կվերանայեն իրենց դիրքորոշումը և վերաբերմունքը տնօրենների հանդեպ…

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *