ԱՐՑԱԽ

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ մարդասիրական նպատակներով.

Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: 

Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը, ըստ որի.

Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի, և համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնել են ստորև ներկայացված քայլերին.

1. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չափանիշներին համապատասխան ՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց, մահացածների մարմինների փոխանակման համար մարդասիրական նպատակներով 2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12: 00-ից հայտարարվում է հրադադար,

2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրեր հավելյալ կհամաձայնեցվեն, 

3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա սկսում են առարկայական բանակցություններ՝ հնարավորինս արագ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ֆորմատի անփոփոխությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *