ԱՐՑԱԽ

ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունեց
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերի կողմից ուժի կիրառման
անթույլատրելիության և կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին
հայտարարությունը՝ 363 կողմ ձայներով՝ միաձայն: Այդ մասին նշում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Հենց նոր ինձ հետ կապվեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական
դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի
կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով արձանագրեց, որ զանգահարում է
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի
հանձնարարությամբ և ընդունված հայտարարության բովանդակության մասին
տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ադրբեջանի Միլի
մեջլիսի համապատասխան պաշտոնատար անձանց:

Ստորև ներկայացնում եմ հայտարարության տեքստը:

Հ.Գ. Տեղեկացնում եմ, որ իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ առ այն, որ
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի շատ և շատ 
պատգամավորներ իրենց հստակ քաղաքական գնահատականը տան Ադրբեջանի
վայրագություններին»,- գրել է նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *