ՌԵՖՈՐՄացիա

Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց (տեսանյութ)

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը անցավ առանց ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների։

Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր, որի համար «Հայաստան» դաշինքը7-րդ անգամ առաջադրել էր  Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Ինչպես  նախօրդ քվեարկություններին՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր ներկայացուցիչները դեմ քվեարկեցին և Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց։

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ կքննարկեն օրակարգային մի շարք կարևոր հարցեր։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *