Հասարակություն

Ադրբեջանում գտնվող մյուս ռազմագերիների հարցը կբարձրաձայնվի ԵԽ նախարարների կոմիտեի նիստում

Մենք պնդում ենք, որ Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ են։ Եվրոպական դատարանում Ադրբեջանի հետ վեճ ունենք այս հարցով և դատարանը կորոշի՝ ինչպես այն կարգավորել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, որ ռազմագերիների հարցը լուծված է։

Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ ուղղությամբ նաև քաղաքական աշխատանք պետք է իրականացվի, որպեսզի Ադրբեջանը կատարի Ժնևի կոնվենցիայի պահանջը, և վերադարձնի իր լիազորության ներքո գտնվող անձանց։

Իրավապաշտպանը նկատեց՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն, որ կատարելու է Եվրոպական դատարանի դատական ակտերը. «Հիմա այդ դատական ակտերի կատարման հսկողությունը դրվում է ԵԽ արտաքին գործերի նախարարների կոմիտեի վրա։ Մեր ճնշումների ազդեցության տակ Եվրոպական դատարանը բավարար է գնահատել դրանք, և գործն ուղարկել է նախարարների կոմիտե՝ հսկողության։ Առաջիկայում կլինի նախարարների կոմիտեի նիստ, որտեղ կբարձրացվի այդ հարցը»,-նշեց Արտակ Զեյնալյանը։

Վերջինս նշեց, որ Ադրբեջանն ընդունել է 70-ից ավել անձանց իրենց մոտ գտնվելու փաստ, իսկ մյուս ռազմագերիների մասով ադրբեջանական կողմի հետ վեճ կա։ Արտակ Զեյնալյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ժնևի կոնվենցիայի տեսանկյունից Ադրբեջանի իշխանության ներքո գտնվող անձինք համարվում են ռազմագերիներ և Եվրոպայի կոնվենցիայի տեսանկյունից էլ՝ ապօրինի ազատազրկված։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունից հաստատեցին տարացված ինֆորմացիան առ այն, որ նախատեսվում է գերիների հերթական խմբի վերադարձ։ Սակայն քիչ անց ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։ Թե ինչ է իրականում տեղի ունեցել միչ այս պահը հայտնի չէ։ Գերիների ծնողները ամբողջ գիշեր շրջապատել Էին ՊՆ շենքը, և չէին թողնում, որ աշխատակիցները այնտեղից դուրս գան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *